ԱԳՆ. Ճշտվում է՝ Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ կան, թե ոչ

Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:


Ինչպես ավելի վաղ VERELQգրել էր, Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր արենա մարզադաշտում նախօրեին ուշ երեկոյան տեղի է ունեցել երկու պայթյուն, որի հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 22-ի, ևս 59 մարդ վիրավորվել է: Զոհերի թվում կան նաև երեխաներ:


Պայթյունները տեղի են ունեցել ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո: Իշխանությունները կատարվածը որակել են ահաբեկչություն:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...