5.04.2026
ԱԳՆ. Ճշտվում է՝ Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ կան, թե ոչ
prev Նախորդ նորություն

Tagesanzeiger․ Ջարեդ Քուշները կարող է խնդիր դառնալ Թրամփի համար

«Մինչ Թրամփների կրկեսը ուղեւորվել է շրջագայության Սաուդյան Արաբիա, տանը կրկեսի տիրոջ վրա սառը քամիներ են սկսել փչել»,- գրում է շվեյցարական Tagesanzeiger թերթի քաղաքական տեսաբան Մարտին Կիլիանը։

ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիի հրաժարականից հետո ամերիկյան լրատվամիջոցները սկսել են քննարկել նախագահի իմփիչմենթի հնարավորությունը, իսկ ուրբաթ Վաշինգտոնում իրավիճակն ավելի է սրվել՝ The New York Times-ի տվյալներով, Թրամփը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու դեսպան Կիսլյակի հետ հանդիպման ժամանակ Քոմիին անվանել է «խելագար» ու «խելագար ապուշ»։ Բայց ավելի լուրջ է թվում The Washington Post–ի տեղեկությունը, ըստ որի քննության նշանակետը Թրամփի վարչակազմի սիրտն է, ու այն զգալի հետաքրքրություն է դրսեւորում նախագահի «շատ մտերիմ աշխատակցի» նկատմամբ։ Անունը հիշատակված չէ, բայց Վաշինգտոնում լուրեր են տարածվել, թե խոսքը Թրամփի փեսա Ջարեդ Քուշների մասին է, ասվում է հոդվածում։

Աղբյուրը,որը մուտք ունի այդ տեղեկություններին, շաբաթ Tagesanzeiger ու Newsnet պարբերականներին հաստատել է, որ քննիչների տեսադաշտում է հայտնվել հենց Քուշները։ «Այսպիսով, քննությունը մոտեցել է ոչ թե նույնիսկ նախագահի մոտ շրջապատին, այլ նրա ընտանիքին, չէ՞ որ Քուշները Թրամփի դստեր՝ Իվանկայի ամուսինն է,- գրում է Կիլիանը,- Քուշներին մեղադրում են այն բանի համար, որ նա իբրեւ շփվել է Ռուսաստանի դեսպան Կիսլյակի ու «Վնեշէկոնոմբանկի» նախագահ Սերգեյ Գորկովի հետ, որն իր հերթին սերտ կապակցված է Վլադիմիր Պուտինի հետ»։ Ի սկզբանե Քուշները լռել է այդ զրույցների մասին, նաեւ հայտնի չէ , արդյոք Քուշները շփվել է Ռուսաստանի այլ ներկայացուցիչների հետ նախընտրական տարվա ընթացքում։

Մինչդեռ ապրիլին հայտնի էր դարձել, որ Թրամփի ռազմավարական հարցերով խորհրդական Սթիվեն Բեննոնը Քուշների հետ իշխանության համար պայքարի ընթացքում նախազգուշացրել է Ռուսաստանի հետ նրա կապերի մասին։ Մասնավորապես վստահված անձանց շրջապատում Բեննոնը հայտնել է, որ «Քուշների մասնակցությունն այդ կապերին կարող է խնդիր դառնալ, եթե նրան ստիպեն ելույթ ունենալ Կոնգրեսում»,-գրում է հեղինակը։

Տնտեսագետ. Սահմանափակումների չեղարկումը կմեծացնի ՌԴ–ի ու Թուրքիայի «տնտեսական շփումը»
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար