24.11.2024
Թուրքիան ակնկալում է «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին ռեակտորը մեկնարկել 2023 թվականին
prev Նախորդ նորություն

Թուրքիան քաղաքացիություն կշնորհի 1.5 միլիոն դոլարի դիմաց

Արտասահմանցիները, որոնք Թուրքիայի էկոնոմիկայում կներդնեն 1.5 միլիոն դոլար, կկարողանան երկրի քաղացիություն ստանալ, հաղորդում է Resmi Gazete-ն:

Այն օտարերկրացիները, որոնք Թուրքիայում անշարժ գույքի մեջ կներդնեն 1.5 միլիոն դոլար կամ պարզապես կապիտալային ներդրում կանեն վերոնշյալ գումարի շրջանակներում, Թուրքիայի քաղաքացիություն ստանալու իրավունք կստանան այն պայմանով, եթե երեք տարվա ընթացքում ներդրումներ անեն երկրի էկոնոմիկայում:

Թուրքիայի կապիտալի շուկայի խորհուրդը կամրագրի նման ներդրումային օպերացիաները, որից հետո կառավարությունը ներդրողներին թուրքական քաղաքացիություն շնորհելու որոշում կկայացնի: