24.11.2024
ԵԱՏՄ-ում մտադիր են մինչև 500 եվրո նվազեցնել առանց մաքսատուրքի ներմուծվող ապրանքների շեմը
prev Նախորդ նորություն

Թուրքիան ակնկալում է «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին ռեակտորը մեկնարկել 2023 թվականին

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին ռեակտորի շինարարության նախապատրաստումը հասել է եզափակիչ փուլին: Այդ մասին հայտնում է TASS-ը:

«Մենք Ռուսաստանի հետ մշակել ենք «ճանապարհային քարտեզ», «Աքքույու» նախագիծը իրացվում է հաջող: Այժմ էներգաբլոկի շինարարության հարցերում մենք դուրս ենք եկել եզրափակիչ փուլ, և շուտով, մեկ ամսվա ընթացքում, կսկսվի ռեակտորի տակի փոսի փորումը»,- ասել է Զեյբեքչին:

Նա նաև նշել է, որ կայանը պետք է աշխատի 2023 թվականին: