24.11.2024
Թուրքիան քաղաքացիություն կշնորհի 1.5 միլիոն դոլարի դիմաց
prev Նախորդ նորություն

Փոխվում է. ՌԴ-ի հետ հարաբերություններին ԵՄ-ում դեմ է միայն «ագրեսիվ փոքրամասնությունը»

Եվրամիությունում աստիճանաբար ամրապնդվում է Ռուսաստանի նկատմամբ գաղափարախոսական եւ քաղաքականացված մոտեցումից հրաժարվելու միտումը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորվը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:


ՌԴ ԱԳՆ ղեկավարը ոչ նորմալ է բնութագրել այն, որ որոշ եվորապական գործընկերներ եւ պետություններ փորձում են ավելի բարձար դասել քաղաքականացված մոտեցումները, քնա իրենց պետության ու քաղաքացիների շահերն: «Իմ կարծիքով այժմ ամրապնդվում է այդ անոմալիայից հրաժարվելու միտումը», - ասել է Լավորվը:


Նա ԵՄ-ում Ռուսաստանի դեմ հանդես հանդես եկող մարդկան ու քաղաքական խմբերին որակել է «ագրեսիվ փոքրամասնությունը», որը դեմ է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը:


«Համերաշխության սկզբունքը ենթադրում է երկու հակադարձ տեսակենտների միջեւ կոնսենսուսի փնտրտուք: Այժմ ԵՄ կան խմբեր, որոնք կատեգորիկ դեմ են ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը, իսկ կան այնպիսի խմբեր, որոնք հենց այսօր պատրաստ են սկսել դուրս գալ այս պատժամիջոցների փակուղուց», - ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանն այս թեման չի շահարում, բայց տեսնում թե ինչպես են զարգանում իրադարձությունները Եվրամիությունում: