Անկարան պնդում է ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացումը որպես միգրացիոն գործարքի պայման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:«Անկարան ձգտում է ԵՄ-ի հետ կարգավորել վիզայի ռեժիմի պարզեցման հարցը: Թուրքիային անհրաժեշտ է վիզայի ազատականացում, որը միգրացիոն գործարքի պայմաններից է»,- ասել է նախարարը:Ըստ Anadolu-ի, նա հավելել է, որ ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեից հետո Անկարան ԵՄ-ին այդ հարցով առաջարկներ կներկայացնի: