Թուրքիան իրավունք ունի հետապնդել հեղաշրջման մեջ կասկածյալներին. Սթոլթենբերգ
Հեղաշրջման փորձի մեջ կասկածվողների հետապնդումը Թուրքիայի իշխանությունների իրավունքն է, սակայն այն պետք է իրականացվի օրենքի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Թուրքիան իրավունք ունի իրեն պաշտպանել, ինչպես նաեւ օրենքի շրջանակներում հետապնդել նրանց, ովքեր կանգնած են ձախողված հեղաշրջման հետեւում»,-ասել է նա՝ ժամանելով Մալթայի մայրաքաղաք Վալետա, որտեղ տեղի է ունենալու Եվրամիության 28 անդամ երկրների ոչ պաշտոնական հանդիպմանը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, սակայն, որ Թուրքիայի իշխանությունների իրականացրած հետաքննությունը պետք է լինի միայն օրենքի շրջանակներում։
Թուրքիայի իշխանությունները ծառայությունից հետացրել են եւս ավելի քան 9,1 հազար ոստիկանության աշխատակցի՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի հետաքննության շրջանակներում, ում Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձի մասնակցության մեջ, հաղորդում է CNN Turk-ը։