24.11.2024
Թուրքիան իրավունք ունի հետապնդել հեղաշրջման մեջ կասկածյալներին. Սթոլթենբերգ
prev Նախորդ նորություն

Պեդրո Ագրամունտը չի հեռանա. Ինչո՞ւ է իրավիճակ փոխվել ԵԽԽՎ-ում

Քիչ առաջ ավարտվել է ԵԽԽՎ Բյուրոյի նիստը, որի օրակարգում էր ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականի քննարկումը: Ագրամունտը նիստին ներկա չի եղել, ինչը դիտվել է որպես անարգանք:

Թեև երկուշաբթի օրը ԵԽԽՎ-ն պահանջել են Ագրամունտի հրաժարականը և նա, կարծես, համաձայնվել էր հեռանալ, այսօր վեհաժողովում քննարկվում էր ոչ թե նրա հրաժարականը, այլ լիազորությունները սահմանափակելու հարցը: Մասնավորապես, Բյուրոյում արվել է հայտարարություն, որ Ագրամունտն այլևս իրավունք չի ունենա ներկայացնել ԵԽԽՎ-ն, հայտարարություններ անել վեհաժողովի անունից, քանի որ չի կատարել այն, ինչ խոստացել էր՝ հրաժարականի դիմում ներկայացնել և ներկայանալ Բյուրոյի նիստին: Սակայն ԵԽԽՎ-ն չունի որևէ ընթացակարգ, որը նախագահի ետկանչ է ապահովում, հետևաբար Ագրամունտը կմնա այդ պաշտոնում՝ սահմանափակված լիազորություններով. անունով վեհաժողովի նախագահ, լիազորություններով՝ առ ոչինչ:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Ագրամունտի հրաժարականը պահանջել էին ոչ թե այն պատճառով, որ նրա անունը կոռուպցիոն մի շարք սկանդալային պատմություններում է հիշատակվում, այլ որովհետև մարտին նա ՌԴ ներկայացուցիչների հետ մեկնել էր Սիրիա, թեև ԵԽԽՎ-ն իրեն այդ իրավասությունը չէր տվել: Գարնանային նստաշրջանի մեկնարկը ազդարարվեց բավականին բուռն քննարկմամբ, որի արդյունքում Ագրամունտը ժամանակավորապես հրաժարվեց նախագահությունից:

VERELQգրել էր, որ հրաժարական տալու դիմաց նա մի նախապայման էր առաջ քաշել՝ նախագահել ԵԽԽՎ-ում, երբ ելույթ է ունենալու Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-րդը: Ըստ մամուլի՝ քաղաքական խմբերի ղեկավարները համաձայնել էին այս պայմանի հետ` ինքնակամ հրաժարական տալու խոստման դիմաց, սակայն նախօրեին, երբ Իսպանիայի թագավորը ելույթ էր ունենում վեհաժողովում, պրոադրբեջանական լոբբիստի համարում ունեցող Ագրամունտը այդ նիստը չէր նախագահում: