Սերբ զինվորականներն առաջին անգամ կմասնակցեն ՀԱՊԿ–ի զորավարժություններին, փոխանցում է «Вечерние новости» թերթը։ «Нерушимое братство — 2017» զորավարժություններին, որոնք կանցնեն սեպտեմբերին Ղազախստանում, Բելգրադը պատրաստվում է ուղարկել ինժեներական ստորաբաժանում և ոստիկանություն։ Փորձագետները կարծում են, որ Սերբիայի մասնակցությունը ՀԱՊԿ–ի զորավարժություններին կարող է առաջացնել Արևմուտքի խիստ գնահատականը, մասնավորապես` ՆԱՏՕ–ի։ ՀԱՊԿ–ում սերբական Սկուպշինայի ներկայացուցիչ Միլովան Դրեցունը հայտարարել է, որ չպետք է սպասել քաղաքական հետևանքների Բելգրադի համար այդ մասնակցության պատճառով։ Ըստ նրա, իրենք զարգացնում են համագործակցությունը թե ՆԱՏՕ–ի հետ, թե հետաքրքրություն ունեն դեպի ՌԴ–ը և ՀԱՊԿ–ն։