23.04.2025
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կասկածում է Թուրքիայի հանրաքվեի օրինականությանը
prev Նախորդ նորություն

Չավուշօղլու. ԵՄ-ին ինտեգրվելու քաղաքականությունը շարունակում է առաջնահերթ լինել

Թուրքիայի համար կշարունակի ռազմավարական առաջնահերթություն մնալ Եվրամիությանն ինտեգրվելու քաղաքականությունը: Այս մասին Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Նախարարի խոսքով, Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների թեման շարունակում է մնալ եվրոպական ԶԼՄ-ներում ամենաշատ քննարկվողներից մեկը: Նա նաև նշել է, որ Եվրոպայում հնչող մի շարք հայտարարություններ առաջացնում են Անկարայի անհանգստությունը:

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան իբրև թե հետևում է Եվրոպական միության մասին պայմանագրի բոլոր չափորոշիչներին, սակայն ԵՄ մի շարք երկրներ արհեստական խոչընդոտներ են ստեղծում անդամակցության ճանապարհին.


«Անկարան պատրաստ է երկխոսության: Գործընթացը ձգձգող կողմը Եվրամիությունն է»,-հայտարարել է Չավուշօղլուն:

Նա նաև նշել է, որ Թուրքիայի շնորհիվ անօրինական ներգաղթյալների հոսքը եվրոպական երկրներ հասել է նվազագույնի:

Փորձագետ. Հանրաքվեի արդյունքները Էրդողանին ու իր թիմին էլ ավելի մեծ իշխանություն են տալիս
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան