23.04.2025
Չավուշօղլու. ԵՄ-ին ինտեգրվելու քաղաքականությունը շարունակում է առաջնահերթ լինել
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Հանրաքվեի արդյունքները Էրդողանին ու իր թիմին էլ ավելի մեծ իշխանություն են տալիս

Թուրքիայի նախագահի ձեռքում է կենտրոնանալու ամբողջ իշխանությունը։ Թուրքիան գնում է դեպի նախագահական հանրապետություն, իսկ դա նշանակում է իշխանության կենտոնացում մեկ մարդու և նրա թիմի ձեռքում։ Այդ մասին ru.valdaiclub.com–ի հետ զրույցում հայտարարել է Արևելագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Ավատկովը։

Ավատկովը նշել է, որ ՌԴ–ի ու ԱՄՆ–ի հետ Անկարայի հարաբերությունները լինելու են անկանխատեսելի։ Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել ԱՄՆ–ի հետ` Մերձավոր Արևելքում, Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ստեղծված իրավիճակի, էներգետիկ միջանցքնեի պատճառով, ինչպես նաև պահպանել ամուր կապերը ՌԴ–ի հետ։

Ըստ նրա, Թուրքիայում շարունակելու են գերիշխել Սևրի նկատմամբ` պետության մասնատման ֆոբիաները, ինչպես նաև Անկարայի տարածաշրջանային մեծ ամբիցիաները։

Էրդողանը ցանկանում է վերականգնել մահապատիժը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան