Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարությունը վաղ թե ուշ անկախության հարցով հանրավքե կանցկացնի նույնիսկ առանց Բաղդադի հաստատման: Այս մասին հայտարարել է ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին Frankfurter Allgemeine Zeitung գերմանական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ: «Հանրաքվեն մեր ազգային իրավունքն է: Չեմ կարծում, որ Բաղդադը կարգելափակի ժողովրդի այդ իրվունքը, իսկ եթե նման բան անի, ապա, միևնույն է, մեզ չի զսպի»,-ասել է Բարզանին: Նրա խոսքով՝ Իրաքյան Քրդստանի ժողովուրդը անկախության հարցով հանրաքվե անցկացնելու բնական իրավունք ունի։