Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է գլխավոր դատախազ Սելի Յեյթսին, երբ վերջինս չի պաշտպանել Թրամփի՝ մահմեդական 7 երկրներից միգրանտների մուտքը ԱՄՆ ժամանավորակապես արգելելու որոշումը: Թրամփը Սելի Յեյթսին մեղադրել է «դավաճանության» մեջ և ավելացրել, որ նա «թույլ է» անօրինական միգրացիայի հարցերում: Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վիրջինիայի արևելյան շրջանի դատախազ Դեյնա Բոենթեն՝ մինչ այդ պաշտոնում Ալաբամայից ընտրված սենատոր Ջեֆ Սեշընի թեկնածության հաստատումը Սենատի կողմից: