Թրամփը Մերկելին ՆԱՏՕ-ի ծառայությունների համար 375 մլրդ դոլարի հաշիվ է ներկայացրել
Վաշինգտոնում անցած շաբաթ տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հաշիվ է ներկայացրել ՆԱՏՕ-ի ծառայությունների համար։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում կատարելով է The Sunday Times-ին:
Ինչպես հայտնում է պարբերականը, հղում կատարելով Գերմանիայի կառավարության աղբյուրին, ԱՄՆ առաջնորդը 375 մլրդ դոլար է գնահատել այն գումարը, որը Բեռլինը պարտք է ՆԱՏՕ-ին Գերմանիայի պաշտպանության համար։
Գերմանացի նախարարներից մեկը, ով ցանկացել է անհայտ մնալ, թուղթն անվանել է «վիրավորական»։ «Նման պահանջներն առաջադրվում են մյուս կողմին վախեցնելու նպատակով, սակայն կանցլերն ընդունել է դա հանգիստ և չի պատրաստվում պատասխանել սադրանքներին»,-հայտարարել է նա։
Թրամփի եւ Մերկելի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Վաշինգտոնում Սպիտակ տանը մարտի 17-ին: Հաջորդ օրն ԱՄՆ նախագահը հայտարեց, որ բանակցություններն անցել են հիասքանչ՝ միեւնույն ժամանակ հիշեցնելով, որ Գերմանիան պաշտպանության համար պարտք է ՆԱՏՕ-ին «մեծ գումար»: Նրան հակադարձեց Գերմանիայի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ Բեռլինը ՆԱՏՕ-ի դիմած կուտակած պարտք չունի:
Ավելի վաղ Թրամփը քանիցս դժգոհություն էր հայտնել առ այն, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները չեն կատարում պաշտպանության հետ կապված իրենց ֆինանսական պարտավորությունները եւ չեն հատկացնում ՀՆԱ-ի սահմանված 2%-ը այդ ծախսերի համար: