23.04.2025
Թրամփը Մերկելին ՆԱՏՕ-ի ծառայությունների համար 375 մլրդ դոլարի հաշիվ է ներկայացրել
prev Նախորդ նորություն

WP. Թրամփի փեսան կգլխավորի Սպիտակ տան նորարարությունների վարչությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կգլխավոր Սպիտակ տան նոր վարչությունը: Այս մասին գրում է The Washington Post-ը:


Այն կկոչվի «Սպիտակ տան ամերիկյան նորարարությունների վարչություն» եւ լայն լիազորություններ կունենա ու հաշվետու կլինի անմիջականորեն նախագահին: Վարչության հիմնական խնդիրներից մեկը կլինի պետության ղեկավարի վարչակազմ «թարմ հայացքներ» ներմուծումը:


«Պետությունը պետք է ղեկավարվի ամերիկյան մեծ ընկերություն նման: Մենք հույս ունենք, որ մեզ կհաջողվի հաջողություն եւ արդյունավետություն ապահովել մեր հաճախորդների՝ մեր քաղաքացիների համար»,- հայտարարել է Քուշները:


Թրամփի փեսան ու նրա թիմը կկենտրոնանան տեխնոլոգիաների զարգացման եւ տարածման, ինչպես նաեւ 1 տրլն դոլարի չափով ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագահի ծրագրի ուղղությամբ:

ԵՄ-ն մտահոգված է մահմեդական բնակչության ծայրահեղականացմամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան