ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ նոր պատժամիջոցները խարխլում են ԻՊ-ի դեմ համատեղ պայքարի հեռանկարները
Ռուսաստանյան ձեռնարկությունների դեմ ԱՄՆ կառավարության սահմանած նոր պատժամիջոցները խարխլում են ահակեբկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) կազամակերպության դեմ համատեղ պայքարի հեռանկարները: Մեկնաբանելով ԱՄՆ սահմանած նոր պատժամիջոցների լուրը՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այս քայլը ոչ մի կերպ համահունչ չէ Վաշինգտոնից հնչող ահաբեկչության դեմ պայքարի առաջնահերթության մասին հայտատարություններին: Ավելին՝ ամբողջությամբ հակասում է այդ մոտեցմանը եւ խարխլում է այլ պետությունների, այդ թվում ԱՄՆ-ի համար վտանգ ներկայացնող ԻՊ-ի եւ այլ ահաբեկչական կազմակերպությունների կործանման նապատակով բազմակողմանի եւ լայն համագործակցության հեռանկարները», - հայտարարել է Զախարովան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է կիրառել ութ ռուսաստանյան կազմակերությունների նկատմամբ՝ մեղադրելով վերջիններիս Իրանի, Չինաստանի եւ Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի չտարածման ազգային օրենսդրության խախտման մեջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցչի վրա:
Վաշինգտոնի սեւ ցուցակում են հայտնվել հետեւյալ ռուսաստանյան կազմակերպությունները՝ «Ռոսօբօրօնէքսպորտը», «150-րդ ավիացիոն վերանորոգման գործարանը», «Ավիաէքսպորտ» արտաքին տնտեսական միությունը, «Բազալտ» գիտաարտադրական միությունը», «Մեքենաշինության կոնստրուկտորային բյուրոն», Քաղավիացիայի Ուլյանովսկի ինստիտուտը, Ուրալի քաղավիացիայի ուսումնամարզական կենտրոնը եւ Ժուկովսկու եւ Գագարինի անվան Ռազմաօդային ակադեմիան:
Նմանատիպ պատժամիջոցներ են իրառվել նաեւ Չինաստանի 12 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ: