23.11.2024
Փորձագետներ. ԱՄՆ–ի ու ՌԴ–ի երկխոսությունը կարող է սկսվել միջուկային սպառազինությունների կրճատումից
prev Նախորդ նորություն

Սերբիան երբեք չի դառնա ՆԱՏՕ–ի անդամ

Սերբիան երբեք չի դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: Այս մասին հայտարարել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկի 18-րդ տարելիցին նվիրված սգո արարողության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


Սերբ զինվորականներն առաջին անգամ կմասնակցեն ՀԱՊԿ–ի զորավարժություններին, փոխանցում է «Вечерние новости» թերթը։


«Нерушимое братство — 2017» զորավարժություններին, որոնք կանցնեն սեպտեմբերին Ղազախստանում, Բելգրադը պատրաստվում է ուղարկել ինժեներական ստորաբաժանում և ոստիկանություն։


Փորձագետները կարծում են, որ Սերբիայի մասնակցությունը ՀԱՊԿ–ի զորավարժություններին կարող է առաջացնել Արևմուտքի խիստ գնահատականը, մասնավորապես` ՆԱՏՕ–ի։


ՀԱՊԿ–ում սերբական Սկուպշինայի ներկայացուցիչ Միլովան Դրեցունը հայտարարել է, որ չպետք է սպասել քաղաքական հետևանքների Բելգրադի համար այդ մասնակցության պատճառով։


Ըստ նրա, իրենք զարգացնում են համագործակցությունը թե ՆԱՏՕ–ի հետ, թե հետաքրքրություն ունեն դեպի ՌԴ–ը և ՀԱՊԿ–ն։