TWSJ․ Միշտ թվում էր, թե ՌԴ-ի դեմ արեւմտյան պատժամիջոցները երկար չեն պահպանվի
Միշտ թվացել է, թե Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները երկար չեն պահպանվի ու ուր որ է կչեղարկվեն: The Wall Street Journal պարբերականում գրում է ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին աշխատակից Էդվարդ Ֆիշմանը:
Այդ պատժամիջոցները հակասում էին կոմերցիոն շահերին, բացի դրանից ԵՄ-ում Ռուսաստանի մասին տեսակետները ամենեւին էլ համասեռ չէին։ Սկեպտիկները վստահեցնում էին, որ Արեւմուտքը միայն պահի թելադրանքով է հետաքրքրվում Ուկրաինայով, մինչդեռ Ռուսաստանի համար Ուկրաինայի աշխարհքաղաքական դիրքը կենսական կարեւորություն ունի։ Ենթադրվում էր, որ Մոսկվան իր համառությամբ կհաղթի Վաշինգտոնին ու Բրյուսելին։
«Այդուհանդերձ, ոչ մի նման բան տեղի չի ունեցել՝ պատժամիջոցները արդեն երեք տարի է պահպանվում են ու ոչինչ չի վկայում այն մասին, որ մոտ ժամանակներս դա կարող է փոխվել» , ասվում է հոդվածում ։
«Որպես այն դիվանագետներից մեկը, որ մասնակցել է պատժամիջոցների մշակմանը, ես զարմացած չեմ, որ դրանք այսքան երկար պահպանվեցին։ Մենք շատ կայուն պատժամիջոցներ ենք մշակել, որպեսզի զգալի ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, չառաջացնելով կարճաժամկետ տնտեսական ճգնաժամի ռիսկ ու չափից չծանրաբեռնելով ԱՄՆ-ին կամ Եվրոպայի որոշ երկրների»։
«Ամենազավեշտալին այն է, որ ԵՄ-ն , որին հաճախ մեղադրում էին Ռուսաստանի նկատմամբ մեղմ դիրքորոշման համար, դարձել է Արեւմուտքի մատույցը։ Նույնիսկ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գեբրիելը, որը պատժամիջոցների քննադատներից էր, Վաշինգտոնին կոչ է անում պահպանել դրանք։ Բրյուսելի միասնականությունը այս կենսական հարցում ապացուցում է, որ ԵՄ-ն թույլ չէ, ինչը շատ կարևոր գործոն է ԱՄՆ արտաքին քաղաքականության համար։ Երբ ԵՄ- ն համաձայնեցնում է որեւէ քաղաքականություն, այն կարող է լինել հզոր ու կայուն ուժ»։