23.11.2024
Սատանովսկի.Իսրայելը չի միջամտի սիրիական քաղաքացիական պատերազմին
prev Նախորդ նորություն

Պետքարտուղարությունից հաստատել են Ռուսաստան Թիլերսոնի այցի մասին լուրերը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստան կայցելի ապրիլին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Պետքարտուղարությունից:


«Նա (Թիլերսոնը) ապրիլին կուղեւորվի Իտալիա՝ G7-ի հանդիպմանը մասնակցելու, իսկ հետո՝ Ռուսաստան»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը՝ չհստակեցնեով այցի ժամկետը:


Մինչդեռ «Ռեյթեր» գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներին, ավելի վաղ հաղորդել էր, որ պետքարտուղարը ծրագրել է Մոսկվա ժամանել ապրիլի 12-ին:


Պաշտոնը ստանձնելուց հետո Թիլերսոնը փետրվարի 16-ին Բոննում մեկ անգամ հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են այն ոլորտները, որտեղ Մոսկվան եւ Վաշինգտոնը կարող են համագործակցել: Լավրովն ու Թիլերսոնը այդ ժամանակ հանդիպումն արդյունավետ էին անվանել: