Սատանովսկի.Իսրայելը չի միջամտի սիրիական քաղաքացիական պատերազմին
Իսրայելի միջամտության մասին սիրիական քաղաքացիական պատերազմի մեջ խոսք լինել չի կարող։ Թել–Ավիվի հարվածների պատճառն այն է, որ «Իսրայելն ունի կարմիր գծեր»։ Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
Նա նշել է, որ Իսրայելը թույլ չի տա, որպեսզի Իրանը, Ասադը, Հզբոլահը կամ այլ ուժ սպառնա նրանց անվտանգությանը։ Ըստ նրա, Իսրայելի անվտանգությունը նշանակում է, որ ոչ մի հրթիռ չի գնա դեպի լիբանանա–իսրայելական սահման, ոչ մի Հզբոլահ չի օգտագործի Սիրիան Իսրայելի դեմ կամ չի ամրապնդի իր դիրքերը սիրիական Հոլաններում, փոխանցում է politexpert.net–ը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Դամասկոսը պաշտպանելու է իր սահմանները ցանկացած հարձակումներից`անկախ Իսրայելի սպառնալիքների։ Նա հույս է հայտնել, որ ՌԴ–ը կկարողանա հարթել այդ հակամարտությունն Իսրայելի հետ։ ՌԴ ԱԳՆ–ը իր մտահոգությունն է հայտնել Իսրայելի կողմից Սիրիային օդային հարվածներ հասցնելու փաստի կապակցությամբ, փոխանցում է gazeta.ru կայքը։