23.11.2024
Մահապատիժը կփակի Թուրքիայի ուղին դեպի ԵՄ. Յունկեր
prev Նախորդ նորություն

Tagesspiegel․ Ի՞նչ է շահել Մերկելը Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Վաշինգտոն «ամրապնդել է Մերկելի դիրքերը որպես ԱՄՆ նոր նախագահի քաղաքական հակակշիռ», գրում է Tagesspiegel-ը։


Այսուհետ, կամա թե ակամա Մերկելը «Արեւմուտքի վերջին հույսն է», ինչպես հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի հասարականության հետ կապերով նախկին տեղակալ Ջեյմս Ռուբինը։ Իր անկառավարելի վարքագծով ու ազգային ամերիկյան շահերն ընդգծելով՝ Թրամփը մասամբ հրաժարվում է աշխարհում ԱՄՆ-ի առաջատար դերակատարումից, ինչի հետեւանքով այդ բեռը ստիպված կլինի ստանձնել Մերկելը։ Առաջիկա ամիսներին նա ստիպված է լինելու բանավիճել ԱՄՆ նախագահի հետ այնպիսի հարցերում, ինչպիսիք են ազատ առեւտուրը, սպառազինումն ու միգրացիոն քաղաքականությունը։ Politico պարբերականում տպագրված հոդվածը, որում Ռուբինը գրել էր այդ մասին, վերնագրված էր «Ազատ աշխարհի ղեկավարը հանդիպել է Թրամփի հետ»։


«Մերկելը առանառանձնապես չի սիրում նման որակումներ, բայց իրականում նա միակ արեւմտյան քաղաքական գործիչն է, որը կարող է դիմադրել Թրամփին»- նշում են լրագրողները։ Այցի հենց հաջորդ օրը շատ ամերիկյան լրատվամիջոցներ գրել էին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Մերկելի ու Թրամփի վարքագծային տարբերությունների մասին։ Մասնավորապես Թրամփին քննադատում էին Օվալաձեւ կաբինետում Մերկելի ձեռքը չսեղմելու համար։


«Իսկ Մերկելի ու Թրամփի մարմնական լեզուն ցույց էր տալիս, որ Թրամփն իրենց թույլ է զգում Մերկելի ներկայությամբ»,- ասել է ր մեդիա փորձագետ Ջոել Զիլբերմանը։Նրա խոսքով Օվալաձեւ կաբինետում արված լուսանկարները հստակ ցույց էին տալիս «թե ով է իրականում աշխարհի ղեկավարը, ու հաղթողի դերում ամենեւին էլ Թրամփը չէր»։ Համատեղ մամուլի ասուլիսն էլ «ցույց էր տվել, թե ով էր այնտեղ գլխավորը։ Թրամփը ատում է Մերկելին», գրել էր MSNBC-ի հեռուստահաղորդավար Քրիս Մեթյուսը։


Թրամփին քննադատել է ոչ միայն մամուլը՝ ամերիկացի քաղաքական գործիչներից ու փորձագետներից շատերն են ահազանգում կառավարության ազգայնական կուրսի կապակցությամբ։ Օրինակ, դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին կարծում է, որ «Աշխարհում ԱՄՆ հեղինակության անկումը կհանգեցնի նրան, որ ապագայում երկրի համար ավելի դժվար կլինի դաշնակիցներ գտնել»։ Իսկ ամերիկյան նախկին թոփ դիվանագետ Նիքոլաս Բյորնսը Բարաք Օբամայի կողմից հնարավոր գաղտնալսման մասին Թրամփի մեկնաբանությունը Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անվանել է «նրա նախագահության ամենաստորացուցիչ պահը»։


Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի նախագահ Ռիչարդ Հաասը նույնպես վախենում է, որ «աշխարհում ԱՄՆ հեղինակությունը կնվազի, քանի որ կառավարությունը աջակցում է հովանավորչությունը ու վիճում դաշնակիցների հետ։»։ Նրա խոսքով չնայած Թամփը հանդիպման ընթացքում հերքել է իզոլյյացիոնիզմի համար նրան ուղղված հանդիմանանքները, բայցեւ ապացուցել է, որ իր դիրքորոշումը ոչ մի ընդհանրություն չունի ամերիկյան քաղաքականության ավանդույթների հետ։ Այս բոլոր քաղաքական ազդանշանները Մերկելին դարձնում են Թրամփի գլխավոր ընդդիմախոսը: