23.11.2024
Թրամփի վարկանիշը նրա նախագահության ողջ ընթացքում նվազագույնին է հասել. Gallup
prev Նախորդ նորություն

Մահապատիժը կփակի Թուրքիայի ուղին դեպի ԵՄ. Յունկեր

Մահապատժի վերականգնումը Թուրքիայում, որի՝ ապրիլի 16-ի հանրաքվեից հետո դիտարկման հնարավորության մասին հայտարարել է Անկարան, կխոչընդոտի այդ երկրի ԵՄ անդամակցությանը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Bild պարբերականի հետ զրույցում։


«Եթե Թուրքիայում վերստին մահապատիժ սահմանվի, դա կհանգեցնի բանակցությունների դադարեցման»,-ասել է Յունկերը։


Միևնույն ժամանակ Յունկերը չի համաձայնել կոչերի հետ արդեն հիմա դադարեցնելու անդամակցության բանակցությունները։ Նրա խոսքով՝ բանակցությունները կարող են դադարեցվել միայն եվրոպական չափորոշիչներն ընդունելու հարցում Անկարայի դժկամության պատճառով։