Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ Ուկրաինան ու Վրաստանը տեղ չունեն ԵՄ–ում ու ՆԱՏՕ–ում։ Այդ մասին նա նշել է Le Monde–ի հետ զրույցում։ «Պետք է ուղղակի խոստովանել, որ Վրաստանն ու Ուկրաինան չեն կարող անդամակցել ԵՄ–ին ու ՆԱՏՕ–ին»,–նշել է նա։ Նա անպատասխանատու է համարել այն քաղաքական գործիչներին,ովքեր կոչ են անում Կիևին ու Թբիլիսին ներգրավել ՆԱՏՕ–ին ու ԵՄ–ին։ Հիշեցնենք, Ուկրաինան ու Վրաստանը ԵՄ–ին ու ՆԱՏՕ–ին անդամակցությունը հռչակել են որպես արտաքին քաղաքական ռազմավարություններ։