23.11.2024
Մերկելը Թուրքիային զսպվածության կոչ է արել
prev Նախորդ նորություն

Բեռլինը պատասխանում է Թրամփին. Գերմանիան ոչինչ պարտք չէ ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը մարտի 19-ին հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն առ այն, որ Բեռլինը Վաշինգտոնին եւ ՆԱՏՕ-ին «մի քիչ փող է պարտք» պաշտպանության համար:


«Մենք ՆԱՏՕ-ին պարտքեր չունենք», - ասված է Գերմանիայի պաշտպանության նախարարի հայտարարության մեջ, որը ցիտում է եվրոպական մամուլը: «Պաշտպանության ծախսերն իրենց մեջ ներառում են ՄԱԿ-ի, Եվրոպայում առաքելությունների, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի ծախսերը», - ասված է հայտարարության մեջ:


Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ այնուամենայնիվ Գերմանիան «մի քիչ փող է պարտք» ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին: «Մեզ պետք է շատ վճարեն հզոր եւ ծայրաստիճան թանկարժեք պաշտպանության համակարգի համար, որը ԱՄՆ-ը տրամադրում է Գերմանիային», - ասել է նա:


Հատկանշական է, որ օրեր առաջ Դոնալդ Թրամփն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններ էին վարել Վաշինգտոնում: