23.11.2024
Tagesanzeiger. Թուրքիան պատրաստ է «հեղեղել» Եվրոպան
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը ԽՍՀՄ-ը վերականգնելու ծրագրեր չունի. Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն կայսերական, առավել ևս ԽՍՀՄ-ը վերականգնելու ոչ մի ձգտում չունի:


«Նեոկայսերական ձգտումների, առավել ևս ԽՍՀՄ վերականգնելու ծրագրերի մասին պնդումները ֆանտաստիկայի ժանրից են և լուրջ քննարկման արժանի չեն»,-ասել է նա «Միջազգային կյանք» ամսագրին տված հարցազրույցին:


Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանում միշտ հարգանքով են վերաբերել խորհրդային նախկին հանրապետությունների ժողովուրդների արված ընտրությանը՝ հօգուտ անկախացման:


«Նրանց հետ համագործակցում ենք տարբեր ձևաչափերում բացառապես իրավահավասարության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքներով»,-նշել է նա: