24.11.2024
Սպիտակ տուն. ԱՄՆ-ն չի չեղարկի ՌԴ դեմ պատժամիջոցները
09.02.2017
Սպիտակ տուն. ԱՄՆ-ն չի չեղարկի ՌԴ դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն մտադիր չէ չեղարկել Ղրիմի պատճառով ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին փետրվարի 8-ին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը: «Մենք գործ ունենք 2 փաթեթի հետ: Մեկը` Ղրիմի մասով է: Կարծում եմ, որ ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Հեյլին շատ հստակ է արտահայտվել ՄԱԿ-ում, որ քանի դեռ Ռուսաստանը չի հեռացել Ղրիմից, այդ պատժամիջոցների չեղարկման հարցը չի քննարկվի»,-ասել է Սփայսերը, գրում է Deutsche Welle-ն: Նա հրաժարվել է մեկնաբանել մի շաքր սենատորների նախաձեռնությունը, որն ուղղված է թույլ չտալու, որ ԱՄՆ նախագահ Թրամփը կարողանա միանձնյա չեղարկել ՌԴ դեմ պատժամիջոցները: 6 սենատոր օրինագիծ է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես, որը կարգելափակի նախագահ Թամփի կողմից պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը: Ըստ փաստաթղթի, Սպիտակ տունը պետք է պատժամիջոցների չեղարկման հիմնավոր զեկույց ներկայացնի, որից հետո Կոնգրեսը 130 օրում կկարողանա արգելափակել նախագահի նախաձեռնությունը: