ԵԱՀԿ-ն Թուրքիայում հանրաքվեի ընթացքում խախտումներ է արձանագրել
Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի անցկացումը չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների եւ մարդու իրավունքների դիտորդական առաքելությունների հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ավարտվեց դրա կողմնակիցների հաղթանակով՝ ձայների աննշան գերակայությամբ։ Նախնական տվյալներով՝ նրանք հավաքել են ձայների 51,2 տոկոսը, ինչը 1,25 միլիոնով ավելի է, քան սահմանադրության հակառակորդներինը։ Նախագահական համակարգին անցում կատարող սահմանադրական բարեփոխումներն ավելի վաղ հավանության են արժանացել Թուրքիայի կառավարության կողմից, ինչպես նաեւ ստորագրվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։
ԵԱՀԿ դիտորդների կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեն տեղի էր ունենում պայմաններում, որտեղ «երկու կողմերը հավասար հնարավորություններ չունեին»։ «Ընտրողներն օբյեկտիվ տեղեկություն չեն ստացել բարեփոխումների գլխավոր ասպեկտների մասին»,-ասվում է փաստաթղթում։
Սակայն դիտորդների կարծիքով՝ քվեարկութան օրը լավ է կազմակերպվել։