24.11.2024
Կրեմլի արձագանքը Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեին
prev Նախորդ նորություն

Թրամփը հաստատել է Ռուսաստանի հետ հարաբերություններ հարթելու ցանկությունը. Լավրով

Ռուսաստանի ղեկավարությունը կկենտրոնանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերի վրա՝ Մոսկվայի հետ հարաբերությունները հարթելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կկենտրոնանանք այն բանի վրա, ինչը հերթական անգամ հաստատեց նախագահ Դոնալդ Թրամփը, այլ ոչ թե նրա օգնականի խոսքերի: Իսկ նախագահը հաստատել է, որ ցանկանում է հարթել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ», — ասել է նա։

Լավրովը նաեւ նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է աշխատել երկկողմանի հարաբերությունների վերականգնման շուրջ։