24.11.2024
«Կենդանին ինքներդ եք». Սիրիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ասադին վիրավորած Թրամփին
prev Նախորդ նորություն

Թուրքիայի վարչապետը հրաժարական կտա

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հրաժարականի դիմում կներկայացնի, եթե սահմանադրական փոփոխությունները, որոնք հանրաքվեի են հանվել ապրիլի 16-ին, հանգեցնեն երկրի կառավարման ֆեդերատիվ համակարգի:

Յըլդըրըմի խոսքով, նրանք, ովքեր այլևս ոչինչ չեն կարող մտածել, ասում են, որ Թուրքիան հանրաքվեի արդյունքում կհրաժարվի ունիտար համակարգից:

«Այսինքն, կլինի կենտրոնական կառավարություն և բազմաթիվ փոքր կառավարություններ. գլխավոր կառավարություն, որի կողքին գտնվում է Կոնիայի կառավարությունը: Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Եթե նման ֆեդերատիվ համակարգ հայտնվի, ես՝ որպես կուսակցության ղեկավար և որպես վարչապետ, միանգամից հրաժարական կտամ»,-ասել է վարչապետը Անկարայում:


Նա հավելել է, որ ֆեդերատիվ համակարգին անցնելը զգայուն թեմա է Թուրքիայի համար՝ նկատի ունենալով քրդաբնակ շրջանների «անջատողականությունը»: