24.11.2024
Ռուսաստանում հնարավոր է ներդրվի ռուսական Գրին-քարտ
prev Նախորդ նորություն

Ընտրություններում իմ պարտվելու դեպքում Ֆրանսիան ղեկավարելու Է Մերկելը. Լե Պեն

«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը մայիսի 3-ի երեկոյան կայացած հեռուստաբանավեճի ընթացքում կարծիք է հայտնել, որ եթե ինքը հաղթանակ չտանի երկրի նախագահական ընտրություններում, ապա Ֆրանսիան ղեկավարելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Այսպես թե այնպես, Ֆրանսիան կին է ղեկավարելու՝ կա՛մ ես, կա՛մ Անգելա Մերկելը»,- ասել է Լե Պենը, որը քննադատել է Էմանուել Մակրոնին Եվրամիության հիման վրա ֆրանս-գերմանական դաշինքն ամրապնդելու նրա մտադրության համար:

«Իրականությունն այն է, որ դուք արդեն այցով եղել եք տիկին Մերկելի մոտ և օրհնություն խնդրել նրանից, քանի որ դուք մտադիր չեք որևէ բան ձեռնակել առանց նրա համաձայնության»,- հայտարարել է Լե Պենը՝ ընդգծելով, որ ընտրություններում իր մրցակիցը «Եվրամիությանն անվերապահորեն ենթարկվելու» ուղեգիծ է բռնել:

Ի պատասխան Մակրոնը, մասնավորապես, ասել է, որ «բարեբախտաբար, Ֆրանսիայում միշտ էլ եղել են քաղաքական գործիչներ, որոնք կարողացել են տեսնել ապագան: Եվ գեներալ դե Գոլը, և կանցլեր Ադենաուերը կարողացան միասին աշխատել և այդ կերպ կառուցեցին ներկայիս Եվրոպան»: