24.11.2024
Վարդան Կարապետյան
prev Նախորդ նորություն

Ռուսաստանում հնարավոր է ներդրվի ռուսական Գրին-քարտ

Ռուսաստանի ենթակառուցվածքների և կապի նախարարությունը մտադիր է 2019 թվականից ներդնել ռուսաստանյան Գրին-քարտ: Այն հնարավորություն կտա բարձր որակավորում ունեցող արտերկրի ռուսազգի քաղաքացիներին, որոնք ազատ տիրապետում են ռուսաց լեզվին, մուտք գործել ՌԴ տարածք և աշխատանք գտնել:


Այս ամենը ամրագրված է նախագծում, որը նախարարությունը արդեն իսկ ուղարկել է ԱԳՆ, Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություններին:


«Իզվեստիայի» հաղորդմամբ, նախագծում նշվում է, որ մինչև 2019 թվականը պետք է շրջանառության մեջ դրվի ռուս հայրենակցի քարտը, որը այլազգի բարձրակարգ մասնագետներին հնարավորություն կտա աշխատել Ռուսաստանում: