24.11.2024
Ընտրություններում իմ պարտվելու դեպքում Ֆրանսիան ղեկավարելու Է Մերկելը. Լե Պեն
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն մինչ օրս «ռուսական սպառնալիքի» ապացույցներ չի ներկայացրել. Լավրով

ԱՄՆ-ն այդպես էլ չներկայացրեց այսպես կոչված «ռուսական սպառնալիքի» ոչ մի ապացույց, չնայած մինչ օրս Վաշինգտոնը շարունակում է Ռուսաստանին մեղադրել բոլոր մեղքերի մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Տխուր է, որ Բարաք Օբամայի վարչակազմի տարածած ռուսոֆոբիան իներցիայի ուժ ունի նաեւ այսօր: Մենք լսում ենք հիստերիայի շեմին Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ բոլոր մեղքերի մեջ։ Տեսնում ենք, թե ինչպես է Կոնգրեսը ինչ-որ միջգերատեսչական կառույցներ ստեղծում՝ ռուսական սպառնալիքի հետաքննությամբ զբաղվելու համար։ Մինչ օրս մենք չենք լսել ու չենք տեսել ոչ մի փաստ, որը որեւէ կերպ ապացուցեր այն, ինչում մեզ մեղադրում են», — հայտարարել է Լավրովը՝ ամփոփելով իր ֆին գործընկեր Տիմո Սոյնիի հետ բանակցությունների արդյունքները։