29.03.2024
Neue Zürcher Zeitung․ Էրդողանի հուսահատ խաղը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թրամփը կայցելի Սաուդյան Արաբիա, Իսրայել ու Հռոմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում իր առաջին արտասահմանյան շրջագայության ժամանակ մայիսի վերջին այցելելու է Սաուդյան Արաբիա, Իսրայել ու Հռոմ։

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ Սաուդյան Արաբիայում ինքը մտադիր է իշխանությունների հետ պայմանավորվել ահաբեկչության ու Մերձավոր արեւելքում բռնության դրսեւորումների դեմ պայքարում համագործակցության մասին։ Մայիսի 24-ին Ֆրանցիսկոս պապը Վատիկանում կընդունի Թրամփին։ Հռոմի պապը ավելի վաղ , երբ Թրամփը եղել է նախագահի թեկնածու, քննադատել էր նրա հայտարարությունները, մասնավորապես միգրացիայի խնդրի մասին։

Իսրայել կատարած այցելության ժամանակ ԱՄՆ նախագահը երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ կքննարկի ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, նաեւ «Իրանից բխող սպառնալիքը»։

ԱՄՆ նախագահը հանդիպելու է նաեւ պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ ու նրա հետ քննարկելու է մերձավորարեւելյան հակամարտոթյան կարգավորումը։ Ընդ որում չեն ճշգրտում, թե հատկապես որտեղ է Թրամփը հանդիպելու Աբբասի հետ։

ԵԱՏՄ-ում մտադիր են մինչև 500 եվրո նվազեցնել առանց մաքսատուրքի ներմուծվող ապրանքների շեմը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար