23.04.2025
Tagesanzeiger․ Թրամփը երկար չի մնա նախագահի պաշտոնում
prev Նախորդ նորություն

Ահմադինեջադին թույլ չեն տվել մասնակցել նախագահական ընտրություններին

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին երկրի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների թվում է, իսկ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դիմումը չի ընդունվել։

Ինչպես հայտնել են ՆԳ նախարարությունում` Իրանի նախագահի պաշտոնի գրանցված թեկնածուները վեցն են. Հասան Ռոհանին, Մոստաֆա Ակա-Միրսալամը, Իշհաք Ջահանգիրին, Մոհամադ Բաքեր Քալիբաֆը, Սայեդ Իբրահիմ Ռաիսին և Մոստաֆա Հաշեմի-Թաբան:

Իրանի նախագահական ընտրությունները պլանավորված է անցկացնել 2017 թվականի մայիսի 19-ին: Երկրի նախագահ կդառնա այն թեկնածուն, ով կստանա ընտրողների ձայների ավելի քան 50%-ը: Եթե դա ոչ մի թեկնածուի չհաջողվի՝ տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը Իրանին ՇՀԿ-ում ընդունելու հարցի շուտափույթ քննարկման հույս ունի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան