24.11.2024
ՌԴ ԱԳՆ ղեկավարը Իրանին ՇՀԿ-ում ընդունելու հարցի շուտափույթ քննարկման հույս ունի
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայում ընթանում են ամենաանկանխատեսելի նախագահական ընտրությունները

Ֆոտո՝ BNews.kz
Ֆոտո՝ BNews.kz

Ֆրանսիայում այսօր՝ ապրիլի 23-ին անցկացվում է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Թեպետ Ֆրանսիայի նախագահի աթոռի համար պայքար են մղում 11 թեկնածուներ, սակայն ըստ փորձագետների կարծիքների եւ սոցիոլագիական հարցումների արդյունքների՝ հիմնական պայքարն ընթանում է նրանցից 4–ի միջև:


Նրանք են Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Ֆիյոնը, Ֆրանսիայի ազգային ճակատը ներկայացնող Մարին Լը Պեն և Ժան-Լյուկ Մելանշոն:


Համաձայն տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքների՝ ընտրապայքարի առաջատարն է Էմանուել Մակրոնը: Նրա օգտին պատրաստ են քվեարկել Ֆրանսիացիների 22-25%-ը: Մեկ-երկու տոկոսյին կետրով նրան զիջում է Մարին Լը Պենը (22-23%), երրորդ տեղում է Ֆիյոնը (19,5-21%), իսկ չորրորդ տեղում ձախակողմայն հայացքներ դավանող քաղաքական գործիչ Լյուկ Մելանշոն (16,5-19%):


Թեկնածուների նկատմամբ սոցիոլոգիական արդյունքների նման բաշխվածությունը թույլ է տալիս ենթադրել, որ Ֆրանսիայի հինգրերորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կարող են անցել միանգամից չորս թեկնածուներ: Հենց այդ պատճառով էլ այս ընդրություններն անվանում են ամենաանկանխատեսելին հինգերորդ հանրապետության քաղաքական պատմության մեջ:


Այս պահին ֆրանսիացիները մասնակցում են քվեարկությունը, իսկ թե ով կընտրվի նախագահ, ամենայն հավանականությամբ, պարզ կդառնա ընտրությունների երկրորդ փուլից հետո, որը տեղի կունենա մայիսի 7-ին: Փորձագետները կարծում են, որ առաջին փուլի միջոցով որեւէ թեկնածուի չի հաջողվի ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը:


Ինչպես նշում են միջազգային լրատվամիջոցները, Մակրոնի ընտրվելու դեպքում նա կդառնա Ֆրանսյաի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը: Որոշ մեկնաբաններ նրան անվանում են «Վերածնունդի մարդ», որը կարող է Ֆրանսիայի համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել եւ թարմություն բերել պետական կառավարման մեջ:


Լը Պենը բավականին կոշտ է արտահայտվում Եվրամիության հասցեին, նա առաջ է քաշում այդ կառույցը լքելու գաղափարը, դեմ է Ռուսաստանի նկատմամբ կիրառած արեւմտյան պատաժամիջոցներին եւ բավականին սերտ հարաբերությունների մեջ է ՌԴ-ի քաղաքական վերնախավի հետ:


Հատկանշական է, որ թեկնածուներից մի քանիսը պաշտոնական քարոզարշավի ժամանակ բավականին հետաքրքիր հայտարարություններ են կատարել Հայոց ցեղասպանության եւ ԼՂ հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է շարունակել Հայոց ցեղասպանության հիշատակման ավանդույթը: Ֆիյոնը եւս նման կարծիք է հայտնել եւ խոստացել հասնել Ցեղասպանության ժխտման պատասխանատվության քրեականացմանը:


Մարի Լը Պենն ընդհանրապես կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի Հայաստանի հետ միավորմանը: