25.03.2025
Ֆոտո՝ BNews.kz
prev Նախորդ նորություն

Կանադայի վարչապետը Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է արել

Ֆոտո՝ life.ru
Ֆոտո՝ life.ru

Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ:


Կանադայի կառավարության ղեկավարի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ապրիլի 24-ին նշվում է Ցողասպանության զոհերի հիշատակը եւ հիշեցվում, որ 2015 թվականին Կանադայի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին օրինագծին:


«Այսօր մենք հանդիսավորությամբ հավաքվում ենք ոգեկոչելու Հայ ժողովրդի զավակների ողբերգական կորուստը, որը տեղի է ունեցել ավելի քան մեկ դար առաջ», - ասված է Կանադայի վարչապետի հայտարարությունում:


«Այսօր մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն կորցրեցին իրենց կյանքը և տառապեցին ցեղասպանության ժամանակ: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց և նրանց ժառանգներին, որոնցից շատերը այժմ բնակվում են Կանադայում», - հավելել է Թրուդոն, հիշեցնելով, որ 2015 թվականին Կանադայի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին օրինագծին:


«Այս առիթով մենք՝ կանադացիներս, անկախ հավատքից և ազգային պատկանելությունից, միաբան ենք զոհերի հիշատակը հարգելու ատելության ու բռնության ցանկացած դրսևորում չհանդուրժելու մեր պատրաստակամության հարցում», - հավելել է Ջաթին Թրուդոն:

Ֆոտո՝ AFP
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
24.03.2025
ԵՄ վիզաների ազատականացման հարցը շարունակում է մնալ ամենացավոտը. ԱԳ փոխնախարար