23.11.2024
Ռազմափորձագետ. Անկարայի ու Դամասկոսի լարված հարաբերությունների պատճառը քրդական հարցն է
prev Նախորդ նորություն

Սիրիայում չափավոր ընդդիմություն գոյություն չունի. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հայտարարել է, որ «չափավոր» ընդդիմություն գոյություն չունի: Նախագահը նրանց անվանել է «ահաբեկիչներ»: Այս մասին Ասադը հայտարարել է Večernji list խորվաթական պարբերականին տված հարցազրույցում:

«Չափավոր ընդդիմություն գոյություն չունի: Գոյություն ունեցող ընդդիմությունը ջիհադիստական է: Այն նաև ենթարկվել է գաղափարախոսական մշակման, որը չի ընդունում ո՛չ երկխոսություն, ո՛չ խաղաղ լուծում, միայն ահաբեկչություն»,- ասել է նա:

Սիրիայի նախագահի խոսքով՝ այս ամենն է պատճառը, որ մինչ օրս չի հաջողվել ոչ մի համաձայնություն ձեռք բերել տվյալ ընդդիմության հետ: «Այդ ահաբեկիչները չեն կարող ընդդիմություն լինել և չեն կարող նպաստել հակամարտության լուծմանը»,- ընդգծել է նա:

Ասադը նաև նշել է, որ Սիրիայի կառավարությունը բանակցություններ է վարում ընդդիմության հետ, որպեսզի ապացուցի, որ նրանք ահաբեկիչներ են և այդպիսին էլ կմնան: