19.06.2026
Սիրիան մեղադրել է Թուրքիային տարածքների զավթման մեջ
prev Նախորդ նորություն

Ռազմափորձագետ. Անկարայի ու Դամասկոսի լարված հարաբերությունների պատճառը քրդական հարցն է

Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունները միշտ էլ լարված են մնալու։ Այդ մասին Sputnik Азербайджан–ի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինը։

Նա նշել է, որ Անկարայի ու Դամասկոսի լարված հարաբերությունների պատճառը քրդական հարցն է։ Թուքրիայի համար դա շատ լուրջ հարց է և Անկարան զգուշանում է, որ հետագայում Ասադը կարող է քրդերին ինքնավարություն տրամադրել։

Լիտովկինի խոսքով, Թուրքիային անհանգստացնում են նաև սիրիական քրդերի շփումները Թուրքիայի ու Իրաքի քրդերի հետ։


Ըստ նրա, այդ պատճառով թուրքերն ամրապնդում են սիրիական սահմանը, հարվածներ են հասցնել Սիրիայի` քրդերով բնակեցված տարածքներին և այլն։ Փորձագետը համոզված է, որ Թուրքիան ամեն ինչ անելու է, որ քարտեզի վրա չստեղծվի քրդական պետություն։

Սիրիայում չափավոր ընդդիմություն գոյություն չունի. Ասադ
Հաջորդ նորություն next
 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն