Հարված հասցնելով Սիրիային՝ ԱՄՆ-ն դրդում է ՌԴ-ին Չինաստանի հետ ռազմական դաշինք կնքել
ԱՄՆ–ի հարվածը սիրիական բանակի ռազմաբազային լրջագույն կերպով փոխում է իրավիճակը տարածաշրջանում։ Այդ մասին ТРК «Звезда»–ի հետ զրույցում հայտարարել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
Նա նշել է, որ Թրամփը չի ունեցել այլընտրանք և նրա վրա մեծ ճնշումներ են եղել։ Ըստ նրա, Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ իր սերտ համագործակցության, Թուրքիայի հետ հարաբերությունների ճգնաժամի և այլ գործոնների ֆոնին որոշել է դիմել կտրուկ քայլերի։
ՌԴ-ի Գեոպոլիտիկ խնդիրների ակադեմիայի նախագահ Կոնստանտին Սիվկովը հայտարարել է, որ ԱՄՆ–ի նախագահի որոշումը՝ հարված հասցնել Սիրիային, կարող է դրդել Ռուսաստանին գնալ Չինաստանի հետ ռազմական դաշինքի կնքմանը, ինչը մինչ այդ Վաշինգտոնն աշխատում էր ամեն գնով թույլ չտալ։
Նրա խոսքով, Թրամփը հարվածելով Սիրիայից ցույց տվեց Ամերիկային և ողջ աշխարհին իր խելագարությունն ու աշխարհաքաղաքական անգրագիտությունը, փոխանցում է РИА Новости–ն։