22.11.2024
ԱՄՆ Պետդեպը՝ «Հարավային գազային միջանցք»-ի ռազմավարական կարևորության մասին
prev Նախորդ նորություն

Շրջանցելով ՌԴ. Պետդեպն աջակցում է Հարավային գազային հոսքի իրականացմանը

ԱՄՆ–ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը լիովին աջակցում է Հարավային գազային միջանցք ծրագիրը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ–ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Ուորլիքը`Վաշինգտոնում «ԱՄՆ–Ադրբեջան» համաժողովի ընթացքում, փոխանցում է АПА–ն։

Նրա խոսքով, ԱՄՆ–ն հետագայում նույնպես աջակցելու է Հարավային գազային հոսքին, քանի որ այն նպաստելու է Եվրոպա գազի առաքումների դիվերսիֆիկացիային։ Պետդեպի մեկ այլ ներկայացուցիչ`Ամոս Հինշտեյնը նշել է, որ պաշտոնական Վաշինգտոնն արդյունավետորեն իրականացնում է Հարավային գազային միջանցք ծրագիրը։

Հարավային գազային միջանցքի իրականացումը թույլ կտա Ադրբեջանին Շահ-Դենիզի, ինչպես նաև ադրբեջանական գազը, որն արդյունահանվում է այլ վայրերում արտահանել համաշխարհային շուկաներ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա նշել է, որ Շահ-Դենիզը համաշխարհային մաշտաբով ամենախոշոր գազային հանքավայրերից է, փոխանցում է Trend-ը:

Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ջանասիրաբար առաջարկել նորանոր ծրագրերի՝ ՌԴ-ից կախվախությունը թուլացնելու համար: Բոլոր հակառուսական նախագծերն առաջարկվել ու մշակվել է ԱՄՆ-ի կողմից: Նրանք առաջ են քաշել «Նաբուկո» ծրագիրը, Տրանսկասպյան գազամուղը, իսկ այժմ ակտիվորեն տարածվում է Հարավային գազային միջանցքի գաղափարը: Իսկ այդ միջանցքն անցնում է Ադրբեջանով, որին ցանկանում է միացնել նաև Թուրքմենստանը:

Ըստ նրա, Հարավային գազային միջանցքը նույնպես ամերիկյան գաղափարն է, փոխանցում է expert.ru կայքը:

Հարավային գազային միջանցքը համարվում է ԵՄ-ի առաջնահերթ նախագծերից մեկը և ենթադրում է ադրբեջանական գազի՝ տաս միլիարդ խմ ծավալի տարանցում Կասպյան ավազանինց Վրաստանով ու Թուրքիայով դեպի Եվրոպա: Նախնական փուլում արտահանվելու է Շահ-Դենիզ ազդրբեջանական հանքավայրի գազը, սակայն հետագայում Հարավային գազային միջանցքին կարող են միանալ նաև այլ աղբյուրներ: