8.06.2025
Մոլդովան հրաժարվում է ՆԱՏՕ–ից ու ԵՄ–ից
prev Նախորդ նորություն

Թրամփը կազմաքանդում է Օբամայի ժառանգությունը. ԱՄՆ–ն լքել է Խաղաղօվկիանոսյան տնտեսական գործընկերությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Խաղաղօվկիանոսյան տնտեսական գործընկերությունից երկրի դուրս գալու մասին հրամանը։
Այդ մասին հայտնում է Bloomberg–ը։ Թրամփն այդ կերպ իրականացրեց իր նախընտրական խոստումներից մեկը։


Թրամփն այդ իրադարձությունն որակել է որպես մեծ իրադարձություն ամերիկյան բանվոր դասակարգի համար։

Նա չի ստորագրել NAFTA–ի վերանայման մասին պայմանագիրը, սակայն խոստացել է հանդիպել Մեքսիկայի և Կանադայի առաջնորդների հետ այդ հարցը քննարկելու համար։

Թրամփը պատրաստվում է վերանայել ԱՄՆ–ի առևտրային քաղաքականությունը, փոխանցում է Bloomberg–ը։

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որն ԱՄՆ-ի առաջնորդությամբ պատրաստվել է մի քանի տարի, ստորագրել են 12 երկիր՝ Ավստրալիա, Բրունեյ, Վիետնամ, Կանադա, Մալայզիա, Մեքսիկա, Նոր Զելանդիա, Պերու, Սինգապուր, ԱՄՆ, Չիլի ու Ճապոնիա։
Սենատի հանձնաժողովը սատարել է պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին