18.02.2026
Թրամփը կազմաքանդում է Օբամայի ժառանգությունը. ԱՄՆ–ն լքել է Խաղաղօվկիանոսյան տնտեսական գործընկերությունը
prev Նախորդ նորություն

Սենատի հանձնաժողովը սատարել է պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սատարել է պետքարտուղարի պաշտոնում ExxonMobil նավթային ընկերության նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Հանձնաժողովի անդամների տեսակետները բաժանվել են՝ ըստ կուսակցական պատկանելության. 11 հանրապետականներ կողմ են քվեարկել, 10 դեմոկրատներ՝ դեմ:

Պաշտոնը ստանձնելու համար Թիլերսոնը պետք է ստանա Ներկայացուցիչների պալատի անդամների հավանությունը. առնվազն 51 ձայն՝ 100-ից:

Հանրապետականները Սենատում մեծամասնություն են կազմում՝ 52 ձայն: Սակայն մի քանի ազդեցիկ հանրապետականներ, այդ թվում՝ Ջոն ՄաքՔեյնը, Լինդսի Գրեմն ու Մարկո Ռուբիոն ավելի վաղ քննադատել են Թիլերսոնի թեկնածությունը, բայց հետո որոշել սատարել նրան: Լիագումար նիստում Թիլերսոնի թեկնածության շուրջ քվեարկությունն ակնկալվում է հաջորդ շաբաթ:
Փորձագետները Նազարբաևի ելույթի մասին. Լիազորությունների վերաբաշխումը կբարձրացնի համակարգի արդյունավետությունը
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան