23.11.2024
Սենատի հանձնաժողովը սատարել է պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը
prev Նախորդ նորություն

Փորձագետները Նազարբաևի ելույթի մասին. Լիազորությունների վերաբաշխումը կբարձրացնի համակարգի արդյունավետությունը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, թե բարեփոխումների արդյունքում ինչ լիազորություններ են ունենալու նախագահը, կառավարությունն ու խորհրդարանը, փոխանցում է NUR.KZ–ը։

Նա նշել է, որ նախագահի լիազորությունների զգալի մասը զիջում է խորհրդարանին ու կառավարությանը։

Ըստ Նազարբաևի, նախագահն իրականացնելու է ռազմավարական գործառույթներ, իրականցնելու է գերագույն արբիտրի դերակատարում։ Նա պատասխանատու է լինելու արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության ու պաշտպանության համար։ Սահմանադրական բարեփոխումների ծրագիրը համաժողովրդական հանրաքվեի է ներկայացվելու։

Ղազախ փորձագետները կարծում են, որ իշխանական տարբեր ճյուղերի միջև լիազորությունների վերաբաշխումը կբարձրացնի քաղաքական համակարգի արդյունավետությունը, փոխանում է «Казинформ»–ը։

«Саясат.Орг»–ի գլխվոր խմբագիր Բաուրժան Տոլեգանովը հայտարարել է, որ նախագահի ծրագիրը թույլ կտա երկիրը պատրաստել այն կառուցվածքային փոփոխություններին, որոնք տեղի են ունենում աշխարհում։ Ըստ նրա, լիազորությունների վերաբաշխումը կբարձրացնի քաղաքական արդյունավետությունը ինչպես իշխանական թևերի, այնպես էլ կառավարող էլիտայի շրջանում։

«ПАРАСАТ» համակարգային վերլուծությունների կենտրոնի տնօրեն Նուրսուլթան Ահմեդիան նշել է, որ Նազարբաևի հայտարարությունն`առանցքային իրադարձություն է։

Ըստ նրա, այդ սահմանադրական բարեփոխումը սկզբունքային նշանակություն ունի Ղազախստանի ու նրա հասարակության համար և խոսում է պետության զարգացման որակական նոր մակադրակի մասին, փոխանցում է bnews.kz–ը։

Քաղաքագետ Բերիք Աբդիգալիուլին հայտարարել է, որ Ղազախստանին այսօր անհրաժեշտ է բալանսավորված համակարգ, ինչի մասին ընդգծել է Նազարբաևը։ Կառավարությունը իրականցնելու է սոցիալ–տնտեսական քաղաքականությունը, իսկ խորհրդարանը`ժողովրդի կամարտահայտողը։