23.11.2024
Ֆիյոնը մերժել է Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին
prev Նախորդ նորություն

Մոլդովան հրաժարվում է ՆԱՏՕ–ից ու ԵՄ–ից

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը РИА Новости–ին հայտարարել է, որ փետրվարին Բրյուսելում ՆԱՏՕ–ի ղեկավարության հետ հանդիպմանն առաջ է քաշելու Մոլդովայի չեզոքության ճանաչման մասին առաջարկությունը Դաշինքի կողմից։

Նա նշել է, որ պահանջելու է Քիշնևում ՆԱՏՕ–ի գրասենյակի փակում և Մոլդովայի չեզոքության ճանաչում Դաշինքի կողմից։

Մոլդովան կարևոր երկիր է Մոսկվայի համար տարածաշրջանում և ՌԴ–ը հույս ունի զարգացնել միջպետական կապերը բոլոր ուղղություններով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը`Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոդի հետ հանդիպմանը Մոսկվայում։
Պուտինը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները այնքան էլ հաջող չեն կառուցվել`ապրանքաշրջանառությունը գրեթե երկու անգամ նվազել է։

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Դոդոնի այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին, փոխանցում է EADaily–ն։

Դոդոնը նշել է, որ պաշտոնական տվյալներով, ՌԴ–ում աշխատում է մոտ 500 հազար Մոլդովայի քաղաքացի, իսկ մի քանի հազարը գտնվում են Մոլդովայում և չեն կարող մեկնել ՌԴ–ը, քանի որ ունեն տարբեր մանր խախտումներ։ Իրենք հույս ունեն, որ այդ հարցը մոտակա ժամանակներս իր լուծումը կստանա։

Դոդոնը նշել է, ո 2017թ.–ից իրենք սկսում են ՌԴ–ի հետ հարաբերությունների նոր փուլը և փորձելու են կառուցել ռազմավարական հարաբերություններ։
Նա նշել է, որ ԵՄ–ի հետ համաձայնագրի կնքումից հետո իրենք կորցրել են ռուսական շուկան և ինքը դեմ էր այդ համաձայնագրի ստորագրմանը։