23.11.2024
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման լուրերը
prev Նախորդ նորություն

Forbes. «Կներեք, պարոն Մաքքեյն»` ՌԴ–ն կարողացել է վերապրել պատժամիջոցները

ՌԴ–ն կարողացել է վերապրել պատժամիջոցները։ ՌԴ–ն երկու ռեցեսիայի է դիմացել երկու տարվա ընթացքում։ Ինչ էլ չխոսեն Վլադիմիր Պուտինի մասին, նրա տնտեսական թիմը կարողացել է հաղթահարել իրավիճակը։ Այդ պատճառով BlackRock–ը պնդում է, որ Ռուսաստանը գործարքների համար հարմարավետ դաշտ է։

Սիրիայում և Ուկրաինայում ՌԴ–ի գործողությունների հետ կապված աղմուկն արդեն չի խանգարում ներդրողներին։ EPFR Global–ի տվյալներով, երկու շաբաթվա ընթացքում ռուսական արժեթղթերի մեջ ներդրվել է մի քանի միլիոն դոլար։

«Ренессанс Капитал»–ի կարծիքով, ռուսաստանցիների եկամուտներն աճելու են և նրանք սկսելու են փողեր ծախսել։ Եթե նավթի գները մնան բարձր, ապա 2017 թվականը բարենպաստ կլինի ռուսական բաժնետոմսերի համար։

«Եթե ամեն բան լավ դասավորվի, ապա այս տարի ՌԴ–ի ՀՆԱ–ն կկազմի 1,7%։ Կներեք, պարոն Մաքքեյն»,–հավելել է աղբյուրը։