Լոնդոնը բացահայտել է ԵՄ-ը կազմից դուրս գալու հստակ ժամկետը
Brexit-ի հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը Би-би-си-ի երթերում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան 2019 թ-ի մարտին կլքի Եվրամիությունը: «Դա տեղի կունենա 2019 թ-ի մարտ ամսին», - ասել է նախարարը՝ պատասխանելով հաղորդավարի հարցին:
«Եվրամիությունից դուրս գալու որոշումը կայացրել են բիրտանացիները անցյալ տարվա հունիսին: Եվ դա պետք է տեղի ունենա», - հայտարարել է նա՝ հավելելով, որ կառավարությունը մտադիր է իրականացնել Brexit «մաքսիմալ, որքան դա հնարավոր է, շահեկան պայմաններով»:
Պաշտոնապես Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ բանակցությունները պետք է սկսվեն այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանը նման լիազորություններով կօժտի երկրի վարչապետ Թերեզա Մեյին: Լրատվամիջոցների տվյալներով, Brexit-ի ընթացակարգի մեկնարկի օրենսդրական նախագիծը մեծ շանսեր ունի ստանալու Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների հավանությունը:
Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի վերաբերյալ հանրաքվեն տեղի ունեցավ անցյալ տարի հունիսի 23-ին, որում 51,9% արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացիայի ընդդիմախոսները: