Լոս Անջելեսում բազմահազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել. հազարավոր լոսանջելեսահայեր հավաքվել էին Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց ՝ բողոքելով Ադրբեջանի վերջին հարձակումների դեմ ՝ Արցախի ամբողջ սահմանի երկայնքով: ANCA-ն հայտնում է, որ ցուցարարները նաեւ դատապարտել են ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի լկտի և հանցավոր միջամտությունը: Ցույցն այնքան բազմամարդ է, որ Լոս Անջելեսի Բրենտվուդ թաղամասում գտնվող Վիլշիր Բուլվարի բանուկ հատվածը փակվել է ամբողջ ակցիայի ընթացքում: Ակցիան կազմակերպել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական ֆեդերացիան: Նշվում է, որ ի տարբերություն հուլիսին նմանատիպ բողոքի ցույցի, երբ մի խումբ ադրբեջանցիներ խափանեցին միջոցառումը բռնություն հրահրելով և ցուցարարներին սպառնալով, այսօր բողոքի ցույցը խաղաղ է անցել: