20.04.2025
Ռումինիայում անօդաչուներ տեղակայելով՝ ԱՄՆ-ն ուժեղացնում է լարվածությունը ՌԴ սահմանների մոտ
prev Նախորդ նորություն

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցով Մոսկվայում կայանալիք բանակցությունները

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որը նախատեսված է անցկացնել Մոսկվայում այսօր՝ հունվարի 11-ին:


Այս մասին հունվարի 10-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:


Բանակցությունների ընթացքում Մակրոնն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին նպաստելու Ռուսաստանի ջանքերին:


Կողմերն ընդգծել են բախումներից տուժած բնակչությանը հրատապ մարդասիրական օգնության տրամադրման կարևորությունը, այդ թվում՝ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:

Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար