24.11.2024
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցով Մոսկվայում կայանալիք բանակցությունները
prev Նախորդ նորություն

"Ստոպ Նիկոլ". Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ ակցիա է ընթանում ընդդեմ Փաշինյանի այցի

Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ այսօր՝ հունվարի 11-ին, ակցիա է ընթանում ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի մայրաքաղաք ժամանելուն:


Բողոքի ակցիայի հետ կապված համապատասխան տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է "Հայ Դատի" մոսկովյան գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը:


Դեսպանատան շենքի ցանկապատին տեղադրված են պաստառներ ՝ "ժողովուրդը մենք ենք" կարգախոսներով։ Մենք դեմ ենք", "Թուրքը Նիկոլը", "Ստոպ Նիկոլ" ։



VERELQ-ը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ նախագահ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները:


Նախատեսվում է քննարկել 2020թ.նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ զարգացման հարցերին:


Բացի այդ, նախատեսված են Վլադիմիր Պուտինի առանձնազրույցներն Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։


Մինչդեռ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժքւմը» հայտարարություն է տարածել, ըստ որի Հայաստանի և Արցախի շահերի դեմ ցանկացած որոշում կճանաչվի ոչ լեգիտիմ և կմերժվի հայ ժողովրդի կողմից, ինչպես նաև չեղյալ կհայտարարվի իշխանափոխությունից հետո։