20.04.2025
prev Նախորդ նորություն

ԱՀԿ. 2021 թվականին կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետ դժվար թե հաջողվի ձեւավորել

2021 թվականին կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետ դժվար թե հաջողվի ձեւավորել՝ սկսված պատվաստումը չի հասցնի Մեկ տարվա ընթացքում ընդգրկել անհրաժեշտ թվով մարդկանց: Նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը, փոխանցում է EADaily-ն։


"Կարեւոր է չմոռանալ վարակի տարածումը կանխելու միջոցների մասին, որոնք մեզ անհրաժեշտ է պահպանել առնվազն մինչեւ տարեվերջ։ Մենք չենք կարող հասնել հավաքական իմունիզացիայի 2021 թվականին։ Որոշ երկրներում անպաշտպան մարդիկ կմնան", - ասել է նա։


Ըստ տվյալների Worldometers.info աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 91 միլիոն դեպք, վերականգնվել է 65 միլիոնը, մահացել է մոտ 2 միլիոն հիվանդ:

ԵԽԽՎ անդամը Բաքվից կաշառք վերցնելու համար դատապարտվել 4 տարվա ազատազրկման
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար